Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տարվա նոմինանտները

Տարվա նոմինանտները

Օգոստոսի 2-ին լրացավ Med-practic թիմի գործունեության մեկ տարին, որի առիթով իրականացվեց նոմինացիաների շնորհում, իսկ հարցազրույցների միջոցով փորձեցինք բացահայտել նրանց հաջողությունների գրավականը և ապագա զարգացման միտումները:

 

Պորտալում ընդգրկված մասնագետներից ամենահաճախակի որոնված մասնագետի պատվավոր տեղում Հայաստանի առողջապահության նախարարության ակադ. Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Ուռուցքաբանության ամբիոնի ուսումնական բաժնի վարիչ, Հայաստանի առողջապահության նախարարության Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ուռուցքաբանական 2-րդ բաժանմունքի վարիչ, ուոուցքաբան Ռաֆայել Սարգսյանն է:

 

Ռաֆայել Սարգսյան
Ռաֆայել Սարգսյան
Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ուռուցքաբանական 2-րդ բաժանմունք

 

Ինչո՞վ է պայմանավորված Ձեր մասնագիտական հաջողությունները, որի շնորհիվ արժանացաք պորտալում ամենաորոնված մասնագետի անվանակարգին:


— Մեծ նշանակություն ունի մասնագիտությունը: Հայաստանյան իրականության մեջ բավականին մեծ տոկոս են կազմում ուռուցքային հիվանդությունները, իսկ նման դեպքերում հիվանդները փորձում են լինել տեղեկացված` այսօր արդեն համացանցով:


Փորձեցինք ավելի կոնկրետ հարցադրում անել.


Բնավորության ո՞ր գծի գերակշռությունն է պայմանավորում Ձեր գործունեության առաջընթացը:


— Հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունը կախված է բժշկի դրական տրամադրվածությունից, մարդկային վերաբերմունքից:


Արդեն հասկացանք մեր այցելուներին…


Բժիշկ Սարգսյանը նկատեց, որ.


— Տեղեկատվության մակարդակի բարձրացումը կնպաստի հիվանդների ճիշտ ժամանակին համապատասխան մասնագետի մոտ այցելությանը, որն էլ կկանխի հիվանդության բացասական ելքը: Բժշկից վախենալ պետք չէ, վստահել է պետք:


Իրավամբ, սիրելի այցելուներ, վստահելի ու բարի բժիշկներն ավելի շատ են, քան դուք պատկերացնում եք, ու ինչպես նշեց մեր նոմինանտը` պարզապես վատի դեպքում աղաղակում են ու երկար խոսում…

 

Վրեժ Շահրամանյան
Վրեժ Շահրամանյան
Երևանի Մ.Խ Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Սեքսոպաթոլոգիական կլինիկա

Պորտալում տեղադրված հոդվածներից ամենաընթերցված հանրամատչելի հոդված նոմինացիային արժանացավ Երևանի Մխ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի աշխատակից, Սեքսոպաթոլոգիական կլինիկայի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանի «Ամուսնական առաջին գիշերը» հոդվածը` հրապարակված «Առողջապահություն» հանդեսի 2009 թ. երկրորդ համարում:


Ինչո՞վ է առանձնանում «Ամուսնական առաջին գիշերը» հոդվածը, որն արժանացավ ամենաընթերցված հանրամատչելի անվանակարգին:


— Թեման արդիական է և մեծ հետքարքրություն է վայելում, սպասելի էր, որ մեծ լսարան կունենար: Հոդվածի նկատմամբ արձագանքները տարբեր են` կան դրական կարծիքներ, կան` քննադատություններ:


Թերևս, թեման միշտ էլ արդիական է եղել, մեր նոմինանտի մոտեցումն է արդիական և անընդհատ քննարկման ենթակա, ուստի կարծիքներ փոխանակեցինք հոդվածաշարի ստեղծման մասին:


Բնավորության ո՞ր հատկանիշն է Ձեզ օգնում, երբեմն էլ` խանգարում:


— Ինքնաքննադատությունը և պահանջկոտությունն իմ նկատմամբ:


Ո՞րն է Ձեր կարգախոսը:


Բժիշկ Շահրամանյանը որոշեց, որ մինչ ինքն ասել են արդեն այն, ինչ իր հոգուն հարազատ է, ուստի նոր բառեր չմտածեց.


— Լավ է կյանքում մեկ մոմ վառել, քան անընդհատ դժգոհել խավարից:


Վստահ ենք, որ բժիշկ Շահրամանյանը իր ճիշտ ու անհատական մոտեցմամբ դեռևս չկարգված և արդեն կարգված շատ ու շատ երիտասարդների կօգնի փրկել իրենց սերը:

 

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնաճյուղի Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժանմունք Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնաճյուղի Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժանմունք

 

Ջերմ մթնոլորտում անցավ հանդիպումը Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնաճյուղի Ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժանմունքում, որտեղ շնորհավորեցինք «Մեր հյուրն է» խորագրի ամենակարդացված հարցազրույցի համար անվանակարգ նախատեսված նոմինանտին` կենտրոնի բաժանմունքի վարիչ, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանին:

 

Այնքան ջերմ... որ մոռացանք հարցազրույց անցկացնել: Միայն բաժանմունքից դուրս գալուց հետո փաստեցինք այն...

 

Առաջիկայում մենք անպայման կվերադառնանք այնտեղ` պարզելու մեր նոմինանտի հաջողության գաղտնիքը և ներկայացնելու պատասխանին սպասող մեր այցելու-հասարակությանը:

 

Նիկոմեդ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

 

Կայքում հիշատակված կազմակերպություններից ամենաորոնվածը անվանակարգին արժանացավ Նիկոմեդ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում:

 

Հայաստանում գործող դեղագործական շուկայի բազմազանության մեջ ինչպիսի՞ հատկանիշներով է առանձնանում Նիկոմեդ դեղագործական ընկերությունը:


— Նիկոմեդ ընկերության առանձնահատկությունը կոլեկտիվի համախմբվածության մեջ է: Թիմային հոգին և մարդկային վերաբերմունքն են Նիկոմեդի հաջողության և բարձր որակի գրավականը:


Եթե նրանք դա չասեին` մեր խորին համոզմունքն է, որ հանդիպման վերջում հաստատ մենք ինքներս կգայինք այս եզրահանգման:


Կարող ենք փաստել, որ մեր նոմինանտներին միավորում է մի բան, որի կարիքն ունեն բոլորը, այդ թվում և մեր այցելուները` մարդկային վերաբերմունքը, և ոչ ուրիշ մի բան է առաջնայինը…

 

Լիկվոր հայկական դեղագործական ձեռնարկությունը
Լիկվոր հայկական դեղագործական ձեռնարկությունը
Լիկվոր հայկական դեղագործական ձեռնարկությունը

Ափսոսում ենք, բայց չկարողացանք հանդիպում ունենալ Ավերսի դեղագործական ընկերության հետ, որն իր Կորսիզ դեղամիջոցով արժանացել էր այցելուների և մեր ուշադրությանը, քանի որ ընկերությունը Հայաստանում պաշտոնապես ներկայացած չէ: Ուստի տրամաբանական տեղը զբաղեցրեց երկրորդ ամենաորոնված դեղամիջոցը` Ֆլոքսադեքս, արտադրող Լիկվոր հայկական դեղագործական ձեռնարկությունը: Իհարկե, ուրախալի է նշել` հայկական…


Հաճելի էր տեղեկանալ, որ Լիկվոր դեղագործական ընկերությունը, կատարելով մեծամասշտաբ ներդրումներ, կառուցել է ժամանակի պահանջներին համահունչ դեղագործական գործարան:


Մեզ համար պարզ դարձավ Ֆլոքսադեքսի հաջողության գաղնիքը` այն հայկական արտադրության ամենաարտահանվող դեղամիջոցներից է: Դա ևս պատահական չէ, քանի որ ընկերության կարգախոսն է. բացառիկ դեղամիջոցների մշակում և ներդրում արտադրության մեջ` նպաստելու առողջապահության զարգացմանը, բուժելու հիվանդներին հայրենական արտադրության ժամանակակից դեղամիջոցներով, պահպանելով արտադրության կազմակերպման և դեղամիջոցների որակի հսկողության կանոնակարգը: Կարծում ենք հենց այս կարգախոսն էլ նրանց կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների հասնելու գրավականն է:


Մաղթենք մեր հայրենակից արտադրողներին` ամենաբարին:

 

Արա Այվազյան
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ


Ամենակարդացված գիտական հոդվածի` “Подходы к оперативному лечению костно-хрящевых экзостозов”, հեղինակն է  Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Արա Այվազյանը:  Նա մեր հատուկ համակրանքին արժանացավ իր արտահայտված մանկասիրությամբ, որը նկատելի էր ամենուրեք` սկսած բծախնդրորեն ընտրած մանկական հիվանդասենյակների ամենատարբեր գունավորումներից: Հարցին` իր որ թերության դեմ է պայքարում, պարզվեց` հենց այդ բծախնդրության դեմ էլ պայքարում է, իսկ հաջողության գրավականը` սիրում է և´ երեխաներին, և´ իր աշխատանքը, փնտրում բուժման հնարավորինս անվնաս մեթոդներ:

 

Գեդեոն Ռիխտեր Հունգարիա դեղագործական գործարանի ներկայացուցչություն, Արտաշես Բլուրցյան




Մեր նոմինացիաների շնորհման շնորհանդեսների շարքը եզրափակեցինք` հյուրընկալվելով տարվա մեր պատվավոր նոմինանտ Գեդեոն Ռիխտեր Հունգարիա դեղագործական գործարանի ներկայացուցչությունում:


Մեզ չհաջողվեց հարցազրույց Գեդեոն Ռիխտերի տնօրեն Արտաշես Բլուրցյանի հետ, քանի որ հանդիպումն անցավ ջերմ ու մտերիմ մթնոլորտում: Նա` համեստորեն լռելով իրենց կատարած աշխատանքների մասին, խոսում էր միայն մեր մասին, իսկ եթե այն գրի առնենք, անհամեստություն կլինի...


Չենք կարող չգրել, որ մեր ամենապատասխանատու պահին` կայացման շեմին, որ ամենատարբեր աջակցությունների կարիք ունեինք, և որ մենակ չենք… նա կանգնեց մեր կողքին` հզոր ու հաստատ…


Գեդեոն Ռիխտեր ընկերության մասին իրենցից  ոչինչ չլսեցինք, բայց լսում ենք ամենուր, որտեղ լինում ենք ու ներկայանում նրա անունից... փաստորեն պատահում է կյանքում, որ բոլորը սիրում ու հարգում են` առանց բացառության…


Վերջում մաղթենք մեր այցելուներին.  մեր օգնությամբ` չհիվանդանալ, սովորել ապրել առողջ:

 

Սիրելի այցելուներ, մեր հաջողության գրավականն էլ դուք եք, դու′ք եք ձեր հարցերով մեզ ուղղություն տալիս` ինչի մասին գրել, ինչ խորագրեր ստեղծել: Մենք մշտական վիրտուալ երկխոսության մեջ ենք ձեզ հետ, ամեն օր կարդում ենք ձեր հարցերն ու բառակապակցությունները, մտովի կիսում ձեր մտահոգություններն ու փորձում պատրաստել համապատասխան տեղեկատվական նյութեր: Աշխատում ենք սիրով ու նվիրումով, եղե′ք մեզ հետ, դա մեր աշխատանքի հանդեպ ձեր ամենամեծ գնահատականն է:

 

Հեղինակ. Med-Practic թիմ
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ